Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ և ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը՝ ակնկալելով ԱՀԿ աջակցությունը

Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ և ներկայացրել  Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը՝ ակնկալելով ԱՀԿ աջակցությունը
Պաշտոնական
14:56, 31 январь 2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել  ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը: 

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար` քննարկվել են հետևյալ կետերը. 
  • առաքելության` տեղում իրավիճակը գնահատելու, 
  • անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,
  • ԱՀԿ հստակ դիրքորոշումը` իրավիճակի առնչությամբ:
Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի,  համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են:  Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան` կենսական բուժօգնություն ստանալու: Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է: 

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն  է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ: 

Նախարարը շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը` իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում: