Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» կրկին հրավիրում է հանդիպման՝ Բաքվում

Ադրբեջանը «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» կրկին հրավիրում է հանդիպման՝ Բաքվում
Պաշտոնական
12:46, 27 март 2023
Ադրբեջանի իշխանությունները այսօր կրկին հրավիրել են «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին» հանդիպման՝ «վերաինտեգրման» հարցերը քննարկելու նպատակով։ 

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ որպես մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի շարունակություն, Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հրավիրում է հանդիպում անցկացնել ապրիլի առաջին շաբաթը Բաքվում՝ քննարկելու համար վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը»,- ասված է նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ։