Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման հրահանգ չի կարող լինել. ՊՆ փոխնախարարը՝ չկրակելու հրահանգի մասին

Նման հրահանգ չի կարող լինել. ՊՆ փոխնախարարը՝ չկրակելու հրահանգի մասին
Պաշտոնական
16:40, 27 май 2021
Այս պահին բանակցություններ են ընթանում։

Որպես մեր թիվ մեկ ռազմական դաշնակից Ռուսաստանը նույնպես ամեն ջանք գործադրում է։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Հարցին՝ արդյոք զինծառայողներին կրակելու հրահանգ է տրվել, փոխնախարարն ասաց, որ նման հրահանգ չի կարող տրված լինել։

Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունավետությանը, Արման Սարգսյանն ասաց, որ արդյունքներից կերևա արդյունավետությունը։

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում պաշտպանության և անվտանգության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների փակ նիստ, որի ժամանակ քննարկվելու է հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը։