Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի․ Գլխավոր դատախազը՝ Սյունիքի դեպքերով հարուցված Քրգործի մասին

Որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի․ Գլխավոր դատախազը՝ Սյունիքի դեպքերով հարուցված Քրգործի մասին
Քաղաքականություն
15:17, 30 апрель 2021
«Մենք իրավական դաշտում հետեւում ենք բոլոր գործընթացներին․ եթե որեւէ մեկը առերեւույթ խուլիգանություն է կատարել՝ դրան կլինի արձագանք կամ որեւէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել  ոստիկանի կողմից՝ դրան էլ կլինի համապատասխան իրավական արձագանք», - այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին եւ հարուցված քրեական գործին։

Դավթյանը ընդգծեց, որ որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի կարելի։ «Ես այդ տերմինը չեմ էլ սիրում ընդհանրապես օգտագործել։ Եթե հետապնդումը չլիներ խիստ անհատական եւ եթե հետապնդումը չլիներ այդքան իրավական ամբողջ հիմքերի հաշվառմամբ՝ դատախազության դիմաց տեղի ունեցածի արդյունքում ոչ թե մեկ անձի նկատմամբ կլիներ քրեական հետապնդում, այլ առնվազն 20-30 անձանց նկատմամբ,» - ասաց նա։

Խոսելով ապրիլի 22-ին դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին, Դավթյանն ասաց․ «Ակցիայի մասնակիցներն ասում են՝ իջեք եւ մեզ ժամկետներ ասեք, թե ում նկատմամբ քրեական հետապնդումը՝ երբ կդադարեցվի։ Ո՛չ, դատախազը չի իջնի եւ նման բան չի ասի, ի՞նչ եք կարծում՝ մեղադրանքը ամեն իրավաչափ չհամարողին ես պետք է իջնեմ եւ պարզաբանե՞մ»։ 

Հարցին՝ Սյունիքում Նիկոլ Փաշինյանը հրահանգներ էր տալիս ԱԱԾ պետին եւ ոստիկանապետին, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռք առնել, արդյո՞ք սա վարչապետի կողմից միջամտություն չէ իրավապահ մարմինների աշխատանքին եւ Ձեզ նման հրահանգ եղե՞լ է,

Դավթյանը պատասխանեց. 

«Ինձ նման հրահանգ չի եղել, իսկ Ձեր թվարկած պաշտոնատար անձինք համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ եւ տեղի ունեցած իրադարձությունների մասին Կառավարության ղեկավարը, կարծում եմ, կարող է կիսվել իր ենթակաների հետ։ Ինչու՞ եմ ասում կիսվել, որովհետեւ եթե նույնիսկ Դուք դրա անունը դնեք հրահանգ՝ քրեական վարույթում ամեն ինչ իրականացվում է այնպես, ինչպես նախատեսել է քրեական օրենսգիրքը եւ քրեական դատավարության օրենսգիրքը, անկախ նրանից, թե ով ում ինչ հրահանգ կտա։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին՝ Ագարակում, Մեղրիում և Շուռնուխում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը նշված վայրեր խոչընդոտելու դեպքերի հաջորդ օրը ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Քաղաքացիներից ոմանք ձվեր էին նետել Դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել էին նրանց բերման ենթարկել։

Այդ դեպքով մեկ անձ կալանավորված է՝ Հայկ Հեքիմյանը, և 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը