Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Պաշտոնական
11:45, 28 май 2021
Հունիսի 1-ից վայր եմ դնում Արցախի Հանրապետության պետական նախարար – ֆինանսների նախարարի իմ լիազորությունները: Այդ մասին հայտարարություն է տարածել Գրիգորի Մարտիրոսյանը։

«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020թ․-ին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս»,-ասվում է Մարտիրոսյանի հայտարարությունում։