Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետնախարարն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին. քննարկվել են պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ

Պետնախարարն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին. քննարկվել են պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ
---
12:13, 20 март 2021
ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին. տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:

Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ, նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը:

Հանդիպմանը շեշտվել են աշխատանքի և սոցիալական ոլորտներում պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ: