Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում է զոհերի և վիրավորների մասին

Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում է զոհերի և վիրավորների մասին
Պաշտոնական
17:43, 11 апрель 2023
Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում է, որ Լաչինի ուղղությամբ ադրբեջանական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Դրանում նշվում է, որ «ադրբեջանական զինուժը համարժեք պատասխան միջոցներ է ձեռնարկում»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ը հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: