Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է սադրանքը՝ կիրառելով ականանետային միջոցներ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է սադրանքը՝ կիրառելով ականանետային միջոցներ․ ՀՀ ՊՆ
Պաշտոնական
17:58, 11 апрель 2023
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՀՀ ՊՆ

Հիշեցնենք, որ ՊՆ-ը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: