Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին և չամրագրվեցին․ խնդրում եմ, որ ԿԸՀ-ի կայացրած որոշումը թողնվի ուժի մեջ. ԿԸՀ նախագահ

ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին և չամրագրվեցին․ խնդրում եմ, որ ԿԸՀ-ի կայացրած որոշումը թողնվի ուժի մեջ. ԿԸՀ նախագահ
Քաղաքականություն
15:24, 14 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշումը, ես կարծում եմ, համապատասխանում է Ընտրական օրենսգրքի պահանջներին, և նշված որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին և չամրագրվեցին: Հետևաբար խնդրում եմ, որ ԿԸՀ-ի կայացրած որոշումը թողնվի ուժի մեջ»:

Նա նշեց, որ ԿԸՀ-ն այդ ամբողջ ընթացքում իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներով. «Հետևապես տարաբնույթ որակումներն ու գնահատականները, կարծում եմ, բացառապես քաղաքական են»: