Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեզ հետ միասին անցել ենք դժվարին հետպատերազմական փուլ»․ Վաղարշակ Հարությունյանի հրաժեշտի խոսքը․ Տեսանյութ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմին և ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղեկալ Արշակ Կարապետյանին։ 

Այդ հանդիպման ժամանակ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին փուլ։ «Մենք ձեզ հետ միասին անցել ենք դժվարին, հետպատերազմական փուլ, որը եղել է բարդություններով կապված և հակառակորդկ գործողությունների հետ շփման գծում։ Մենք պետք է շարունակենք այդ բարեփոխումները և ավարտենք, որովհետև մեր տարածաշրջանում նախ մեր քաղաքական իրավիճակը պահանջում է, որպեսզի մեր բանակը համապատասխանի տեղծված իրավիճակին, իսկ որպեսզի դա լինի մենք պետք է շարունակենք այդ բարեփոխումները և հասցնենք ավարտին»,- ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։