Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. ՌԴ դեսպան Կոպիրկին

Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ. ՌԴ դեսպան Կոպիրկին
Քաղաքականություն
11:22, 22 декабрь 2023
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում բնութագրել է ռուս-հայկական հարաբերությունները:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ ու միջազգային հարցերի շուրջ նմանատիպ հայացքներով, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու երկրների առանցքային շահերին։ Դեսպանությունը շարունակում է աշխատել և կառուցել մեր շփումները՝ հիմնվելով այս փոխըմբռնման վրա: Իհարկե, չի կարելի հերքել, որ մեր երկկողմ և բազմակողմ օրակարգում կան որոշակի տարբերություններ։ Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծ և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին։

Գիտեք, որ մեր երկրները ինտենսիվ երկխոսություն են վարում տարբեր մակարդակներում։ Անցյալ շաբաթ ռուսական ներկայացուցչական պատվիրակությունը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի գլխավորությամբ Երևանում մասնակեց Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստին, որն անցավ գործնական ու կառուցողական մթնոլորտում՝ վերահաստատելով երկու կողմերի տրամադրվածությունը՝ ամրապնդելու և զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրների ու ժողովուրդների համար հետաքրքրություն և կարևորություն ներկայացնող տարբեր ոլորտներում։ Ձեռք են բերվել նոր գործնական պայմանավորվածություններ այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Աղբյուր՝ 1lurer.am