Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի. Փաշինյան

«Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի. Փաշինյան
Քաղաքականություն
15:15, 08 февраль 2024
Հիմա մեր գործընկերները այդ պրոյեկտը դնում են մի ռելսերի վրա, որ հետո եթե անգամ ուզենանք չիրականացնել, չենք կարող: Որովհետեւ «Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` աշխատանքի մեթոդը սա է. «Մենք մինչեւ քաշում-քաշքշում ենք, շաղգամը չենք կարողանում ի վերջո, հողից հանել: Լավ չէ, որ այդպես է, բայց սա մեր իրողությունն է, որը պետք է խոստովանենք»,-նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ «ակադեմիական քաղաքի» ծրագրի դեպքում այլեւս 22 հատ խորհրդակցություն անելու կարիքը չկար, միանգամից հրավիրել են միջազգային փորձագետների: