Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է․ Արսեն Թորոսյան

Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է․ Արսեն Թորոսյան
Քաղաքականություն
21:27, 19 апрель 2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Խաղաղության գործընթացը երբեք հեշտ և պարզ չէ և հիմնականում բաղկացած է լինում այնպիսի որոշումների ընդունումից և դրանց իրագործումից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից։ Եթե այդ որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու։

Թեև շատերիս համար դժվար է մեզ դուրս դնել այդ տրամաբանությունից, բայց կարծում եմ յուրաքանչյուրս առնվազն անձնական մակարդակում, իսկ նաև դրա արդյունքում հավաքական մակարդակում, մենք պետք է ջանք գործադրենք այդ ուղղությամբ։

Հակամարտող կողմերի միջև կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է։

Եվ այսօր մենք պետք է արձանագրենք, որ ունենք էական առաջընթաց այս հարցում։ Առաջընթացն էական է նաև, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր, ինչը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով ճանաչվել է մեր տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ՀԽՍՀ վարչական տարածքի վրա»։