Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Քաղաքականություն
19:29, 13 октябрь 2021
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի ներկայացմամբ խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման մեջ: