Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«3+3» ձևաչափում պետք է քննարկվեն հարցեր, որոնց համար այլ ձևաչափեր չկան. Փաշինյան

«3+3» ձևաչափում պետք է քննարկվեն հարցեր, որոնց համար այլ ձևաչափեր չկան. Փաշինյան
Քաղաքականություն
21:25, 23 ноябрь 2021
««3+3» ձևաչափում մեզ համար չափազանց կարևոր է, որ այն հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ, այդ հարցերը «3+3»-ում չենք քննարկելու, օրինակ՝ Ղարաբաղի   հարցի կարգավորումը, որի համար կա Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, այդ հարցը «3+3»-ում չենք քննարկում»,- ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան հարցին, որ Վրաստանը մերժեց «3+3» Թուրքիայի առաջարկը, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը։
 
Նա նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար եռակողմ հանձնաժողով կա ձևավորված, այդ հարցը «3+3»-ում չպետք է քննարկվի, պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում արդեն գոյություն ունեցող օրակարգերը։ 

«Բայց ես ուզում եմ մի այսպիսի հանգամանք նշել, որ կառավարության ծրագրում մենք հստակ նշել ենք, որ  առանձնահատուկ տեղ ենք հատկացնելու տարածաշրջանային քաղաքականությանը։ Մեզ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ՌԴ-ի հետ, ՀԱՊԿ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, բայց մենք ուզում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել։ Նաև շատ կարևոր են մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Եթե մենք տեսնենք, որ մեր հարաբերությունները ակտիվացնելու և պոզիտիվ օրակարգ ձևավորելու հնարավորություն կա՝ միգուցե և քննարկենք այդ հնարավորությունը, այս պահին սա է մեր դիրքորոշումը, հետագան կերևա հետագայում»,-ասաց վարչապետը։