Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի շանտաժի քաղաքականություն է վարում. ուզում է որոշել՝ ինչպես մտնել և ինչպես դուրս գա՞լ. չի լինելու էդպիսի բան. Վարչապետ

Ադրբեջանի շանտաժի քաղաքականություն է վարում. ուզում է որոշել՝ ինչպես մտնել և ինչպես դուրս գա՞լ. չի լինելու էդպիսի բան. Վարչապետ
Քաղաքականություն
21:42, 23 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրատվամիջոցների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը անդրադարձել էր նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված «անարգել երթևեկությանը» և ադրբեջանական կողմի պնդմանը, թե դա «սուվերեն միջանցք է». «Հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին»:

«Իսկ ավելի տրամաբանական չէ ասել, որ եթե դա նշանակեր «սուվերեն միջանցք», գրված կլիներ «սուվերեն միջանցք», մանավանդ, որ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցք ձևակերպումով. գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության, բառացի՝ կոնտրոլի տակ»:

Վարչապետն ընդգծեց, որ եռակողմ աշխատանքային մակարդակով Ադրբեջանից երբեք «միջանցք» արտահայտությունը չի հնչել. «Առաջինը սուվերենության հարցն է: Եվ այն, ինչ չկա, ինչի՞ մենք պետք է քննարկենք: Այստեղ է Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը. ասում են՝ եթե միջանցք չտաս, մենք պատերազմով էդ միջանցքը կստանանք: Այս փաստը մենք պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ: Ադրբեջանը պետք է որոշի՝ ինչպես մտնել և ինչպես դուրս գա՞լ. չի լինելու էդպիսի բան»:

Վարչապետի խոսքով՝ Հաայստանը շահագրգիռ է կոմունիկացիաների բացման հարցում, որովհետև դա Հայաստանի համար ապաշրջափակման հնարավորություն է. «Հաջորդը երթուղիների խնդիրն է: Հայաստանը շահագրգիռ է, որ վերականգնվի երկաթուղային, ավտոմոբիլային կապը»: