Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Թովմասյանն այստեղ բառացի մեջբերեց Ադրբեջանի հայատյաց նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը. Արփի Դավոյանը ներողություն խնդրեց Եղիշե Կիրակոսյանից

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Դիմելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն ասաց. «Ուզում եմ ձեզանից ներողություն խնդրել, որ ձեր կատարած ահռելի աշխատանքը անտեսվեց այս ներքաղաքական թոհուբոհի մեջ և ըստ արժանվույն չգնահատվեց որոշ շրջանակների կողմից»:

«Տիկին Թովմասյանն այստեղ ցիտեց, բառացի մեջբերեց Ադրբեջանի հայատյաց նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը»,- ասաց նա և հավելեց, որ տիկին Թովմասյանը, որպես ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, կարող էր նրա հետ առանձին ինչ-որ հարցեր քննարկել: