Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Բայդենը ընկերներ չեն, իսկ այ Էրդողանի հետ ընկերական են ՌԴ նախագահի հարաբերությունները. Պեսկով

Պուտինն ու Բայդենը ընկերներ չեն, իսկ այ Էրդողանի հետ ընկերական են ՌԴ նախագահի հարաբերությունները. Պեսկով
Քաղաքականություն
21:30, 17 декабрь 2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընկերներ չեն, ռուսական RTVI հեռուստաալիքի եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը և Բայդենը շփվելու շատ առիթներ չեն ունեցել, բայց ամեն դեպքում շփվել են փոխադարձ հարգանքով:

«Ես չեմ ասել, թե նրանց շփումը ընկերական է: Փոխհարգալից, կառուցողական և շատ գործնական շփում է: Նրանք ընկերներ չեն, ի վերջո նրանք այդքան շատ չեն շփվել», - ասել է Պեսկովը:

Խոսելով Ռուսաստանի Թուրքիայի նախագահների հարաբերություններից, խոսնակը նշել է, որ Պուտինն ընկերական հարաբերություններ ունի Էրդողանի հետ, ինչը թույլ է տալիս նրանց նույնիսկ ամենասուր տարաձայնությունների դեպքում երկխոսություն վարել և հասնել խաղաղ կարգավորման:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունը Սիրիայի հարցի շուրջ շատ բարդ է, բայց ամեն անգամ երկու նախագահներին հաջողվում է փոխադարձաբար ընդունելի լուծում գտնել: