Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին. վարչապետը ՝ ադրբեջանցի 2 սահմանախախտի վերադարձնելու մասին

«Մենք վերադարձրել ենք սահմանախախտ ադրբեջանցիներին առանց նախապայմանների և որևէ բանի դիմաց չենք վերադարձրել:  Ինչու՞, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված»,- այդ մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչ նախապայմաններով կամ ինչի դիմաց են վերադարձվել ադրբեջանցի սահմանախախտները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Նա նշեց, որ Հայաստանն այս  դիրքորոշմամբ ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին։ 

 Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից դեկտեմբերի 18-ին ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։