Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեղափոխության շոգեքարշը գոլորշի արձակելով դանդաղ առաջ է գնում, հաջորդ քայլը՝ «մաքրել» փողոցները․ Լևոն Շիրինյան 1in.am

Հեղափոխության շոգեքարշը գոլորշի արձակելով դանդաղ առաջ է գնում, հաջորդ քայլը՝ «մաքրել» փողոցները․ Լևոն Շիրինյան 1in.am
Քաղաքականություն / Հայաստան
14:02, 13 март 2021
Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը  իր տարածած հայտարարության մեջ վերահաստատել  է՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում. գրում է 1in.am-ը:

Գասպարյանը  նաև ընդգծել է, որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։ Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Իր ծառայությունը հայրենիքին  Գասպարյանը շարունակելու է այլ կարգավիճակով։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ զինվորականների հետ առաջացած խնդիրը հետևանք է երկրում առկա քաղաքական, բարոյական ճգնաժամի: «Չեմ ասում՝ տնտեսական, ֆինանսական… սա հետևանք էր երկրում առկա քաղաքական ու բարոյական ճգնաժամերի։ Այդ ճգնաժամը վերացնելու համար անհրաժեշտ է  վերացնել քաղաքական ու բարոյական ճգնաժամը։ Դեմոկրատական, պարտված, քաղաքականապես սնանկ իշխանական համակարգ ունեցող  երկրում անհրաժեշտ է շատ արագ, ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել իշխանափոխություն։ Ես չեմ ասում՝ Ազգային ժողովի ընտրություն, օրենք ընտրությունների մասին, օրենք Սահմանադրության բարեփոխման մասին, ես ասում եմ՝ իշխանափոխություն։ Սնանկացած, պարտված, ջախջախված իշխանությունը պետք է կազմակերպի իր հեռացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։Ըստ Արշակյանի՝ այդ դեպքում արդեն կարելի է խոսել բարձրաստիճան զինվորականների, սպառազինության, արտաքին հարաբերությունների մասին. «Ինչպես նաև՝ տնտեսական զարգացման, անվտանգության համակարգի մասին։ Այս իշխանությունը դա չի կարող անել։ Միակ բանը, որ իշխանությունը դեռևս կարող է անել, հեռանալն է։ Ընդ որում՝ նախապատրաստելով հաջորդի մուտքը քաղաքական նոր իշխանության դիմավորել բարեկամորեն։ Այսինքն՝ օրենքների շարք ընդունել ու գլխիկոր  հեռանալ»։«Օնիկ Գասպարյանը ոչ թե հեռացել է, այլ հեռացվել է։ Վարչապետն այս խաղը շատ վարպետորեն առաջ տարավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Այժմ, ըստ նրա, սկսվում է հաջորդ փուլը, որի ժամանակ պետք է «մաքրվեն» փողոցները. «Զինված ուժերը գնացին ամենավտանգավոր, նենգ քաղաքական քայլին, այն է՝ Զինված ուժերը հակադրել իշխանությանն ու պետությանը։ Քայքայենք բանակը ու իշխանությունը գրավենք. երևի Ռուսաստանում մաթեմատիկայի փոխարեն դա են սովորել»։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ Գլխավոր շտաբն ուներ քաղաքական ճգնաժամը կերտած երեք կուսակցությունների հովանավորությունը, ինչպես նաև միջազգային աջակցություն. «Հայ կոչված արմյաշկաները գիշեր-ցերեկ վայրահաչում էին։ Այս առումով տարօրինակ էր նաև գեներալ Նորատ  Տեր-Գրիգորյանցի  պահվածքը։ Բայց նրանք բոլորը ձախողել են։ Նրանցից ոչ մեկը ՀՀ շահերի հետ կապ չուներ։ Հեղափոխության շոգեքարշը դժվար շնչելով,  գոլորշի արձակեով շարժվում է առաջ՝ տակը թողնելով ամեն տեսակի աղբ։ Դա  հայ ժողովրդի համահավաք կամքն է»։