Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՍԴ-ն կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավարել»․ էդմոն Մարուքյան

«ՍԴ-ն կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը շարունակի պաշտոնավարել»․ էդմոն Մարուքյան
Հայաստան
15:02, 10 март 2021
 ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ՍԴ ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանի դիմումին, ասաց․ «Սահմանդրական դատարանը գործը վարույթ ընդունելիս կարող է կասեցնել հրամանգրի կամ վարչապետի հայտարարության իրավական ուժի մեջ մտնելը, քանի դեռ նշված իրավակարգավորումների սահմանադրականության հարցը չի որոշվել»։ 

Մարուքյանի խոսքով՝ ՍԴ-ն հենց հիմա կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը կարող է պաշտոնավարել, պետք է սպասել, որ ՍԴ-ն դիմումը քննարկման առարկա դարձնի։

«Ունենք այլ իրավիճակ, որը վերաբերում է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը ու ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի հայտարարությանը, որտեղ, ըստ էության, Օնիկ Գասպարյանը հայտարարում է, որ առկա ճգնաժամը հնարավոր է լուծել վարչապետ հրաժարականի եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչը մեր առաջարկն է եղել»,- ասաց նա։