Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը և Օնիկ Գասպարյանը ներկա չէին Անվտանգության խորհրդի նիստին

Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը և Օնիկ Գասպարյանը ներկա չէին Անվտանգության խորհրդի նիստին
Հայաստան
15:24, 01 март 2021
Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստին ներկա չէին նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահը հրավիրված է եղել, բայց տեղյակ չէ, թե ինչու Արմեն Սարգսյանը եւ Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին։

Նախագահի աշխատակազմից մեզ հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցել հրավիրված նիստին, իսկ ԳՇ-ից մամուլի ծառայության հետ չհաջողվեց կապ հասատել։