Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը չի կարող հավակնել այն տարածքին, որի բնակչությունը չի ճանաչում ադրբեջանական ռեժիմի իրավազորությունը. Արցախի նախկին պատգամավոր

Ադրբեջանը չի կարող հավակնել այն տարածքին, որի բնակչությունը չի ճանաչում ադրբեջանական ռեժիմի իրավազորությունը. Արցախի նախկին պատգամավոր
Քաղաքականություն
11:14, 17 март 2022
Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Կարդում եմ արցախցի պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին (երեւանյան մամուլում նրանց հարցազրույցները հորդում են առատության եղջյուրից)։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Բաքվի «հինգ սկզբունքների» ամենաէական ձեւակերպմանը՝ փոխադարձաբար ճանաչել միմյանց «քաղաքական ինքնիշխանությունը»։  Սա է մատնում Իլհամի անհանգստությունը։ Որովհետեւ Ադրբեջանը տարածքային ամբողջականության ճանաչման խնդիր չունի։ ՄԱԿ-ի անդամակցությունը դրա երաշխիքն է։ Բայց «քաղաքական ինքնիշխանության» հարցը դամոկլյան սրի պես կախված է այդ երկրի գլխին, որովհետեւ փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1970թ․ «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագրով գերակա է տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հայաստանը չի կարող ճանաչել Ադրբեջանի «քաղաքական իքնիշխանությունը»։ Ոչ էլ Ադրբեջանը՝ Հայաստանի։ Այդ հարցը լուծվում է միջազգային իրավունքով․ ամբողջական է այն իշխանությունը, որ ներկայացնում է տարածքի ամբողջ ժողովրդին։ Ադրբեջանը չի կարող հավակնել այն տարածքին, որի բնակչությունը չի ճանաչում ադրբեջանական ռեժիմի իրավազորությունը։ Սա է իրավիճակի «մեխը»։