Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մկրտչյանը և Օսա Ռեգները քննարկել են Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը

Նարեկ Մկրտչյանը և Օսա Ռեգները քննարկել են Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը
Քաղաքականություն
19:34, 17 март 2022
 ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women)  գործադիր տնօրենի տեղակալ, կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում նախարարը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ապահովման, ինչպես նաև գենդերային հավասարության և կանանց զորեղացման ուղղությամբ համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև Հայաստանում UN Women-ի գրասենյակ ստեղծելու հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բաղադրիչի ներառման, գենդերային հավասարության հասնելու ազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ միջոցառումների դերը։ Ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։