Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պետությունը պիտի փորձի Խաղաղություն բերել տարածաշրջան. բա ի՞նչ պիտի խոսվի հիմա, պատերազմելու մասի՞ն. Գեմաֆին Գասպարյան

Մեր պետությունը պիտի փորձի Խաղաղություն բերել տարածաշրջան.  բա ի՞նչ պիտի խոսվի հիմա, պատերազմելու մասի՞ն. Գեմաֆին Գասպարյան
Քաղաքականություն
13:50, 26 март 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուսաստանը հայտարարում է, որ Ուկրաինայում իրականացնում է իր ռազմական գործողությունը հարատև Խաղաղություն ապահովելու համար, ԱՄՆ-ն մտավ Իրաք իրաքի ժողովրդին խաղաղություն բերելու նպատակով և այլն և շարունակ:

Խաղաղություն ցանկանալը, դրա մասին խոսելը, ջանքերն այդ ուղղությամբ,դեռ չեն նշանակում սեփական երկրի շահերի զիջում, շատ հաճախ հակառակը:

Մեր պետությունը պիտի փորձի Խաղաղություն բերել տարածաշրջան. հանրային և միջազգային խոսույթները նկատի չառնելը, մեր երկրի հնարավորություններն ու ներկա իրողությունները հաշվի չառնելը և Խաղաղության մասին խոսքի-խոսողների վերաբերյալ որոշ շրջանակների հարձակումները, այդ խոսույթի հետևողական արժեզրկումն ու անկյուն մղելու փորձերը կամ մանկամտություն են կամ վնասարարություն, բա ի՞նչ պիտի խոսվի հիմա, պատերազմելու մասի՞ն, հա՞»: