Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը շնորհավորել է Հայաստանի ղեկավարներին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Պուտինը շնորհավորել է Հայաստանի ղեկավարներին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ
Քաղաքականություն / Միջազգային
15:49, 03 апрель 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: 

Պուտինի ուղերձում նշված է. «Վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանը և Հայաստանը կուտակել են արդյունավետ համագործակցության զգալի փորձ բոլոր ոլորտներում: ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում ջանքերի համակարգումը, ինչպես նաև փոխգործակցությունը Անդրկովկասում՝ խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար, լավ արդյունքներ է տալիս»։

Պուտինը Խաչատրյանին և Փաշինյանին մաղթել է ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարօրություն։