Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության բոլոր գործիչները առանձին-առանձին մուլտիմիլիոնատեր են. հնարավոր չէ՞ր իշխանափոխություն անելու համար նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ ցույց տվող տեխնոլոգի վարձել

Ընդդիմության բոլոր գործիչները առանձին-առանձին մուլտիմիլիոնատեր են. հնարավոր չէ՞ր իշխանափոխություն անելու համար նոր մեթոդներ, տեխնոլոգիաներ ցույց տվող տեխնոլոգի վարձել
Քաղաքականություն
10:08, 25 апрель 2022
Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   

«Փաստորեն, հայտնի դարձավ. ընդդիմությունը սկսում է քայլել: Չորս տարի անց շատ ավելի վատ իրավիճակներում ապրում ենք նույնը. #դեժավյու: 

Ինձ էսքանից հետո մի հարց է հետաքրքրում. ընդդիմության մեջ բոլոր գործիչները առանձին-առանձին մուլտիմիլիոնատեր են (հայտարարագրերը վկա) հնարավո՞ր չէր վարձել մի տեխնոլոգի, լավ, թող դա չլիներ արևմտյան տեխնոլոգ, լիներ ռուս :D որը նոր մեթոդներ, նոր ձևեր, տեխնոլոգիաներ ցույց կտար իշխանափոխություն անելու համար:

Կարելի էր Մեղրիից սկսել քայլել, ի դեպ)) 

#բարիաշխատանքայինդեժավյու»։