Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդասպանն ու դավաճանը կուսակցությունդ ու խմբակցությանդ ցուցակի առաջին համարն է. Հասմիկ Հակոբյան

Մարդասպանն ու դավաճանը կուսակցությունդ ու խմբակցությանդ ցուցակի առաջին համարն է. Հասմիկ Հակոբյան
Քաղաքականություն
22:45, 26 апрель 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մարդասպանն ու դավաճանը կուսակցությունդ ու խմբակցությանդ ցուցակի առաջին համարն է»,- գրել է նա, ապա հեշթեգով ավելացրել՝

Հիշեցնենք, որ այսօր  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանրահավաքի ժամանակ ասել էր. «Այս շենքում նստած վարչապետի աթոռ զբաղեցնողը ոչ միայն դավաճան է։ Տանը նստած տղամարդիկ, մի հատ ձեր ժամին նայեք՝ ութից տաս է պակաս է՝ երկրի ղեկավարի աթոռ զբաղեցնողն աշխատանքի չէ՝ անտեր է թողել երկիրը, վախեցել փախել է: Այս հրապարակով այնքան է վախեցած, որ կողքի փողոցները փակել է տալիս, որ կարողանա անարգել փախնել։ Այսօր այնպես է փախել, որ երիտասարդ աղջկան նրա շարասյունը գցել է տակը։ Վախկո՜տ է, մարդասպան, դավաճան, երկիրն անտեր է»։