Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար. Իսրայելի վարչապետի գրասենյակ

Պուտինը ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար. Իսրայելի վարչապետի գրասենյակ
Քաղաքականություն / Աշխարհ
21:55, 05 май 2022
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի գրասենյակը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ներողություն է խնդրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար: Բենեթն ընդունել է ներողությունը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ղեկավարին պարզաբանման համար.գրում է mk.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինն ու Նաֆթալի Բենեթը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և, մասնավորապես, «Ազովստալ» գործարանից տարհանումը։ Միաժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցին, թե Վլադիմիր Պուտինն ու Նաֆթալի Բենեթը քննարկե՞լ են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պատասխանել է, որ զրույցի թեմաները թվարկված են Կրեմլի հաղորդագրության մեջ։ Իսկ նման թեմա տարածված հաղորդագրությունում չկա։

Հիշեցնենք, որ խոսքը իտալական Mediaset հեռուստաընկերությանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցի մասին է, որտեղ նա հայտարարել էր, թե «Գուցե սխալվում եմ, բայց Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ», ապա հավելել, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են։

Իսրայելի վարչապետ Բենեթը նշել է, որ նման հայտարարությունն ընդունելի չի համարում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի