Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Արսեն Ջուլֆալակյանի դեմ սեռական կամ ֆինանսական բնույթի կոմպրոմա՞տ ունի

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը Արսեն Ջուլֆալակյանի դեմ սեռական կամ ֆինանսական բնույթի կոմպրոմա՞տ ունի
Քաղաքականություն
17:16, 11 май 2022
Օրեր առաջ ըմբիշ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հարցազրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների վրա սեռական և ֆինանսական բնույթի կոմպրոմատներ ունի։ Սա ասում է մարդ, որը դավաճանել է իր քաղաքական թիմին և գնացել կանգնել է թիմին դավաճանած մյուս գործչի՝ Վանեցյան Արթուրի կողքին։ Եթե մի պահ պատկերացնենք, որ իշխանությունը պիտի ինչ-որ մեկի մասին սեռական կոմպրոմատներ հավաքեր, ապա ակնհայտ է, որ դա պիտի աներ ԱԱԾ-ի միջոցով, որի պետն էլ «Իմ քայլը» խմբակցության կազմավորման ժամանակ Արթուր Վանեցյանն էր։ 

Համադրելով այս պարզ տրամաբանական հաշվարկը փաստի հետ, որ Ջուլֆալակյանը հայտնում է սեռական կոմպրոմատների գոյության մասին, ինքն էլ կանգնած է մի մարդու կողքին, ով ի պաշտոնե պիտի լիներ այդ կոմպրոմատների հավաքագրողը՝ հարց է ծագում. Վանեցյանը Ջուլֆալակյանի վրա սեռական կամ ֆինանսական կոմպրոմատնե՞ր ունի։ Դա շատ հեշտ կբացատրեր, թե ինչու է Ջուլֆալակյանը լքել հեղափոխական թիմը և հիմա կանգնել Վանեցյանի կողքին։