Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև այս պահը մենք ունենք հաստատված 39 գերի. Վարչապետը՝ Սոնա Ղազարյանին

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, հղում անելով բրյուսելյան հանդիպմանը, խնդրեց պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են տարվում ռազմագերիներին և Ադրբեջանում պահվող այլ անձանց վերադարձնելու շուրջ:

Պատգամավորի խոսքով՝ որոշ մեկնաբանություններով, Ադրբեջանում պահվող անձինք մեկ հարթության մեջ են դրվել անհետ կորած անձանց հետ: 

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցերը ոչ թե փոխկապակցված են միմյանց, այլ դրանք տեղավորվում են «Հումանիտար հարցեր» վերնագրի ներքո. «Եվ այդքանով են կապված»:

«Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը դա է եղել: Միջազգային կազմակերպությունների և մեր դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցները օր առաջ պետք է վերադարձվեն»,- ասաց վարչապետը և հավելեց, որ մինչև այս պահը մենք ունենք հաստատված 39 գերի, որոնցից մեկը մոլորվելով՝ վերջերս է հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով, գերեվարվածներին վերադարձնելու լավագույն ձևը միջազգային կառույցների աջակցության միջոցով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է:

Մանրամասն՝ տեսանյութում: