Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Քաղաքականություն
19:34, 03 июнь 2022
Հունիսի 3-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և Նիկոս Խարդալիասը կարևորել են հայ-հունական բարեկամական կապերի և փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում: