Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ժամանել է Հայաստան

Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը ժամանել է Հայաստան
Քաղաքականություն
21:33, 30 март 2021
Ջոն Գալագերը ժամանել է Հայաստան՝ ստանձնելու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի պաշտոնը. այս մասին Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը։


Ըստ աղբյուրի՝ Ջոն Գալագերը նախկինում աշխատել է որպես փոխդեսպան և քաղաքական ու տնտեսական հարցերով խորհրդական Բուենոս Այրեսում (2015-2020), ինչպես նաև հաղորդակցության հարցերով խորհրդական` Պեկինում (2011-2015)։ Նա նաև աշխատել է ֆինանսների ոլորտում՝ ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունում (Լոնդոն, 2008-2010)։