Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ խորհրդի 25 նիստերից Վահե Հակոբյանը բացակայել է 20 անգամ. Ծովինար Վարդանյանը՝ նրա լիազորությունները դադարեցնելու մասին

ԱԺ խորհրդի 25 նիստերից Վահե Հակոբյանը բացակայել է 20 անգամ. Ծովինար Վարդանյանը՝ նրա լիազորությունները դադարեցնելու մասին
Քաղաքականություն
12:18, 01 июль 2022
Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման որոշման նախագիծը: 

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի մի շարք պարտականությունները և հավելեց. «ԱԺ 8-րդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ»:

«Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի թե ընտրության, թե լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես ԱԺ խմբակցությունների որոշումների կայացման և ԱԺ-ի կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթներում»,- ընդգծեց Ծովինար Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:
«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, ով կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ ապահովելով հանձնաժողովի բնականոն գործունեությունը: