Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է․ ՈՒՂԻՂ

ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է․ ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
11:01, 01 июль 2022
ՀՀ ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրված։ Նիստի օրակարգում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու մասին հարցն է։

Պաշտոնանկ անելու հիմքերն են՝ Իշխան Սաղաթելյանը ԱԺ խորհրդի 25 նիստերից մասնակցել է միայն 7 նիստին։ Բացի այդ, ըստ նրանց, ԱԺ պատգամավորները պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ապահովել համերաշխությունն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ հանրության շրջանում, մինչդեռ Սաղաթելյանը դա չի արել, ընդհակառակը՝ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանը։

Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» նախագծի, 342 քվեարկություններից նա չի մասնակցել 194-ին, բացակայել ԱԺ խորհրդի 25 նիստերից 20 անգամ, հանձնաժողովի 27 նիստերից՝ 11-ից։

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Civic.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաստատել էր մեր ունեցած տեղեկությունները, որ իշխող խմբակցությունը որոշել է պաշտոններից զրկել Վահե Հակոբյանին և Իշխան Սաղաթելյանին։