Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի նախկին համայնքապետ հայրը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի նախկին համայնքապետ հայրը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Քաղաքականություն
17:34, 06 октябрь 2022
Քասախ համայնքի նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, 15 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Արա Մկրտչյանը Քասախ համայնքի նախկին ղեկավարն է, կալանքի տակ էր դեռևս 2021թ. նոյեմբերի 10-ից։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։ 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից՝ իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել: