Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը կոչ է արել մինչև տարեվերջ Շենգենյան գոտի ընդունել Ռումինիային և Բուլղարիային

Եվրախորհրդարանը կոչ է արել մինչև տարեվերջ Շենգենյան գոտի ընդունել Ռումինիային և Բուլղարիային
Քաղաքականություն
22:46, 18 октябрь 2022
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է հոկտեմբերի 18-ին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում:

Պատգամավորների խոսքով՝ ԵՄ խորհուրդը դեռ որոշում չի կայացրել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի ինտեգրման վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ երկար տարիներ բավարարում են պահանջվող չափանիշներին։ «Եվրամիության խորհուրդը պետք է հաստատի Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն ինտեգրվելու մասին որոշումը մինչև 2022 թվականի վերջ: Դա վերջ կդնի ներքին սահմանային ստուգումներին 2023 թվականի սկզբից»,- ասվում է փաստաթղթում։