Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ից հետո «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորը մեզ ասում է՝ պարտությունը ձերն է․ Լենա Նազարյանը՝ Թագուհի Թովմասյանի մասին

Դիմելով հատկապես ընդդիմադիր գործընկերներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց, որ ինչպես տեսնում եք ոչ մեկ չի խուսանավում հարցերից, վարչապետն օրենքի կարգի համաձայն  գալիս է ԱԺ և բոլոր հարցերին ներկայացնում պարզաբանումներ։  

«Սակայն պատերազմի պատճառների և ընթացքի վերաբերյալ  խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ մեղադրական բնույթի հարցեր տվողները հակասում են իրենք իրենց»,- ասաց Լենա Նազարյանը։

Այնուհետև խոսելով «Իմ քայլը» լքած պատգամավորներից Թագուհի Թովմասյանի մասին ՝ Լենա Նազարյանն ասաց․ 
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունց հետո «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորը մեզ ասում է՝ պարտությունը ձերն։ Էն որ ինքը պարտվելու ամբողջ ընթացքում խմբակցության անդամ էր, իհարկե մոռանում է։ Մեղադրում է, ասում է՝ Քարվաճառը հանձնեցիք ու հաջորդիվ մեղադրում է զոհերի համար։ Հիմա կողմնորոշվեք՝ ինչո՞ւմ եք մեղադրում, որ Քարվաճառն առանց մի կրակոցի է հանձնվել, թե՞ որ կրակոցներից մարդիկ են զոհվել։ Կողմնորոշվեք, եթե իհարկե, Ձեր նպատակը կողմնորոշվելն է։ Բայց ես չեմ հավատում, որ Ձեր նպատակը, այս բարդագույն, անմարդկային պատերազմի պատճառներն ու ընթացքի հանգամանքը հասկանալն ու ծանր հարցերից տառապող մարդկանց օգնելն է։ Իհարկե ես չեմ մտածում, որ Դուք մտածողության խեղում ունեք ու դրա պատճառով է, որ միաժամանկ մեղադրում եք անելու, չանելու մեջ»,- ասաց Լենա Նազարյանը։