Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոնայք մերժվածների փեսաներ, ձեզ իրոք թվում է, որ մեզ կոտրելո՞ւ եք․ Վահագն Ալեքսանյան

Պարոնայք մերժվածների փեսաներ, ձեզ իրոք թվում է, որ մեզ կոտրելո՞ւ եք․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
15:55, 16 апрель 2021
ԱԺ ելույթների ընթացքում «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձավ մեդիատիրույթում այն թիրախավորմանը, որին արժանացել է ինքը։

Ըստ Ալեքսանյանի, այս մեդիահարձակումների հեղինակների հույսը այն է, որ այդ մեդիահարձակումներից հետո տվյալ գործիչները պետք է փորձեն այլևս չանել ոչ մի այնպիսի հայտարարություն, որը կարող է բարկացնել մեդիագրոհայինների տերերին։ «Բայց այստեղ, այս ամբիոնի մոտ կանգնած ուզում եմ հարցնել՝ ձեզ իրո՞ք թվում է, թե կարող եք մեզ կոտրել, ձեզ իրո՞ք թվում է, որ կարող եք ինձ կոտրել։ Պարոնայք, պարոնայք մերժվածի փեսաներ, ուսուցիչների սոցփաթեթեներ ուտելու մեջ մեղադրվողների ու այդ մեղադրանքի բերումով երկրից փախածի որդիներ, պարոնայք սեփական ազգանունը վիրավորական հրամայական եղանակի բայ դարձրածներ, ձեզ իրո՞ք թվում է, որ մեզ կոտրելու եք։ Ձեր մեդիագրոհները ինձ ոչ թե սարսափեցնում, վախեցնում ու ընկճում են, ոչ թե ստիպում են խելոք, գլուխս կախ գնալ մտնել կոմֆորտի գոտի, այլ հակառակը՝ ոգևորում են։ Ոգևորում են, որովհետև խարան է ոչ թե ձեր կողմից թիրախավորվելը, այլ չթիրախավորվելը։ Որովհետև ձեր թիրախը լինել նշանակում է լինել Հայաստանի կողքին, ձեր թիրախը լինել նշանակում է լինել ժողովրդավարության կողքին, արդարության կողքին», - ասաց Վահագն ԱԼեքսանյանը։

Ամփոփելով, Ալեքսանյանը նշեց, որ այդ մեդիահարձակումների հեղինակներին իրենց կյանքի մեծագույն հիասթափություններից մեկն է սպասվում։ «Եթե դուք 44 օր շարունակ Հայաստանի պարտության հույսն ու փափագը ձեր սրտերում ամուր պահած սպասել եք, որ վերջապես կկարողանաք բարիկադավորվել ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ Հայաստանի ապագայի ու հիմա վերջապես կառուցել եք այդ բարիկադը, ապա հստակ, աներկբա, առանց կասկածի նշույլի իմացեք, որ ես ու իմ թիմակիցները կանգնած ենք այդ բարիկադի հակառակ կողմի առաջին շարքում», - եզրափակեց Ալեքսանյանը։