Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլի» նորընտիր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատգամավորական երդում տվեց

Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ մանդատը վայր դրած «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի փոխարեն ԱԺ-ում «Իմ քայլի» շարքերը կհամալրի Վահագն Ալեքսանյանը․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած  Սուրեն Գրիգորյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը՝ ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալեքսանյանին»։

ԱԺ պատգամավորների շնորհավորհանքից հետո,  Վահագն Ալեքսանյանը համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի հրավիրվեց ԱԺ ամբիոնի մոտ՝ երդվելու։ 

Նշենք, որ Վահագն Ալեքսանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողն էր։