Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարը վերահաստատել են հարաբերությունները զարգացնելու նպատակը

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարը վերահաստատել են հարաբերությունները զարգացնելու նպատակը
Քաղաքականություն
22:50, 21 апрель 2021
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ապրիլի 21-ին հեռախոսազրույց է վարել Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղղվածությունը:

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել է առաջիկա միջոցառումների ժամանակացույցը: