Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը՝ սկսած ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակող գործող օրենքի ամբողջական կիրարկումից․ իրավագիտության ամերիկացի պրոֆեսոր

ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը՝ սկսած ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակող գործող օրենքի ամբողջական կիրարկումից․ իրավագիտության ամերիկացի պրոֆեսոր
Քաղաքականություն / Աշխարհ
23:50, 15 декабрь 2022
Իրավագիտության պրոֆեսոր, սպառողների շահերի պաշտպան Քեթի Փորթերը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 120 000 հայերի շրջափակմանը, գազամատակարարման դադարեցմանը։
 
 «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը այս չարաշահումների համար՝ սկսած ԱՄՆ-ի օգնությունը սահմանափակող գործող օրենքի ամբողջական կիրարկումից»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Նշենք նաև, որ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: