Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս շրջանում, երբ մենք անհամբերությամբ սպասում ենք մեր ընտանիքների հետ նշելու տոները, հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երկու շաբաթ է՝ կտրված է աշխարհից Ադրբեջանի պատճառով․ ֆրանսիացի պատգամավոր

Քաղաքականություն
22:02, 26 декабрь 2022
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
 
«Տարեվերջյան տոնակատարությունների այս շրջանում, երբ մենք միավորվում ենք մեր հարազատներին, անհամբերությամբ սպասում ենք նշելու մեր  ընտանիքիների հետ տոները, հիշենք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գրեթե երկու շաբաթ է՝ կտրված է աշխարհից Ադրբեջանի պատճառով»։

Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։