Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տարվում․ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք. Զատուլին

Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տարվում․ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք.  Զատուլին
Քաղաքականություն
17:52, 10 январь 2023
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում։

«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են: Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տարվում: Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք»,- ասել է Զատուլինը՝ շարունակելով․ «Նրանք մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ռուսական տարբերակը (Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման - խմբ.)։ Իսկ մյուս կողմից՝ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված դաշինք է»։