Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2018-ին սահմանադրական էր խոհրդարանը լուծարելը, իսկ 2021-ին սահմանադրակա՞ն չէ․ Էդմոն Մարուքյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

2018-ին սահմանադրական էր խոհրդարանը լուծարելը, իսկ 2021-ին սահմանադրակա՞ն չէ․ Էդմոն Մարուքյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
Քաղաքականություն
16:02, 03 май 2021
«Մեր սահմանադրությունը այնպես ինչպես գրված է՝ խորհրդարանը արձակելու հնարավորություն չի տալիս, տարբեր ձեւերով կարելի է մեկնաբանել եւ եթե այդպես է՝ 2018-ին սահմանադրական էր խոհրդարանը լուծարելը, իսկ 2021-ին սահմանադրակա՞ն չէ», - այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Civic.am-ի հարցին, ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետի ժպ մնալը հակասահմանադրական է, Մարուքյանն արձագանքեց․ «2018-ին եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց նույն մարդիկ նման հայտարարություն չեն արել»։

Մարուքյանը նշեց, որ ընտրություններից առաջ կհրապարակվի հայտարարության տեքստ, որը իրենք են մշակել։ «Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են, որ չպետք է կիրառել վիրավորանքների բառամթերք՝ կարող են հայտարարել, որ մենք ընդունում ենք՝ եկեք անենք քաղաքակիրթ քարոզարշավ եւ բացառենք որեւէ տեսակի բռնություն թե’ տեղամասերում, թե’ քարոզչության ժամանակ եւ հետո», - ասաց նա։

Նշենք, որ այս հայտարարությանը արձագանքել է Ալեն Սիմոնյանը նշելով, որ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Լուսավոր Հայաստան»-ի մշակած հայտարարության տեքստը, որին միանալով քաղաքական ուժերը պետք է արձանագրեն, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չեն օգտագործելու: