Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք ձեզ, ընդհանրապես, հաշիվ տալի՞ս եք՝ որտեղից՝ ինչ եք խոսում»․ «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ պատգամավորներին

«Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր դիմելով ԼՀԿ պատգամավորներին, մասնավորապես Տարոն Սիմոնյանին մեղադրեց նրանց անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ։
 
«Դուք ձեզ, ընդհանրապես, հաշիվ տալի՞ս եք՝ որտեղից՝ ինչ եք խոսում։ Ինչքա՞ն կարելի է գալ, կանգնել այս ամբիոնում անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից՝ լինելով ամենաանհայանպաստ հայտարարություն անողները, ովքեր գալիս այս ամբիոնից խոսում են մի բանի մասին, երբ Ազգային Ժողովի մեծամասնության պատգամավորները, օրինակ, խոսում են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մասին, և, քանի որ դուք չէիք հերթագրվել և այդ մասին չխոսեցիք, գալիս այստեղ ասում եք, որ ուրախ եք, որ իշխող մեծամասնությունը խոսում է հայանպաստ թեմաներից», - ասաց նա։
 
Նա նշեց, որ ի տարբերություն ԼՀԿ-ի, իշխող մեծամասնությունը ունի պատասխանատվություն և գիտի՝ որտեղ ինչ խոսել․ «Իշխող մեծամասնությունը ունի պատասխանատվություն ՀՀ-ի նկատմամբ, մեր գերևարվածների նկատմամբ, և գիտի, որտեղ և ինչ հայտարարություն անի, այլ ոչ թե գա, էստեղ խոսի իշխող մեծամասնության հայանպաստությունից։ Հավաքե՛ք ձեզ, իմացե՛ք՝ որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»։