Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաջորդ երկուշաբթի ԵՄ դիտորդական առաքելությունը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին

Հաջորդ երկուշաբթի ԵՄ դիտորդական առաքելությունը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին
Քաղաքականություն
21:35, 15 февраль 2023
Հաջորդ երկուշաբթի կմեկնարկի ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին. տեղեկացրել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային նախարարների կաբինետը որոշել էր, որ Գերմանիան Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանում իրականացվող գործողությանը կմասնակցի առավելագույնը 15 ոստիկանով։ Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետներ ուղարկել։

Ընդհանուր առմամբ, ԵՄ առաքելությանը կմասնակցի մոտ 100 կին և տղամարդ՝ Գերմանիայի դաշնային ոստիկանության աշխատակցի գլխավորությամբ։

Առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի մշտադիտարկումն է և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելը:

ԵՄ մանդատի համաձայն՝ նպատակը նաև այնտեղ ապրող բնակչության համար ռիսկը նվազեցնելն է և դրանով իսկ հարաբերությունների կարգավորմանը նպաստելը։

Առաքելությունը նախատեսված է 2 տարի ժամկետով։