Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳ փոխնախարարը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման հարցը քննարկել է Տոյվո Կլաարի հետ

ՌԴ ԱԳ փոխնախարարը Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման հարցը քննարկել է Տոյվո Կլաարի հետ
Քաղաքականություն
21:28, 21 февраль 2023
Եվրոպական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ․ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման քննարկելիս Միխայիլ Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը՝ Հայաստանում տեղակայել, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

 Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը։

Հիշեցնենք, որ  2022թ․ հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունը սկսեց ԵՄ դիտորդական առաքելությունը՝ երկու ամիս ժամկետով ու այն ավարտվեց դեկտեմբերի 19-ին։

Ս․թ․ փետրվարի 20-ից Հայաստանում պաշտոնապես վերամեկնարկեց ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը՝ այս անգամ 2 տարով։ Հայ-ադրբեջանական սահմանային մոնիտորինգով զբաղվող այս առաքելությունը ձևավորվել է Հայաստանի խնդրանք/առաջարկով:




Անահիտ Խաչատրյան