Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը Կլաարի և եվրոպացի դիվանագետների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Արմեն Գրիգորյանը Կլաարի և եվրոպացի դիվանագետների հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Միջազգային
12:24, 21 январь 2022
Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և եվրոպացի դիվանագետների պատվիրակության հետ։

Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը: Նրանք Հայաստան են ժամանել երեկ։

Կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:

Իզաբել Դյումոնը և Տոյվո Կլաարը, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, նշել են, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում՝ ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ: