Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
14:23, 17 ноябрь 2021
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա. Յու Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տ.Կլաարի հետ, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սրումը։ Գործընկերները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության անհրաժեշտության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը։